19.04.2025
ԱՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 550 կրակոց
prev Նախորդ նորություն

Իրանի հետ առևտրաշրջանառությունը հնարավոր է հասցնել մեկ միլիարդ դոլարի

Իրանի հետ առևտրաշրջանառությունը հնարավոր է հասցնել մեկ միլիարդ դոլարի: Այժմ վերջնական բանակցություններ են ընթանում Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու շուրջ , որտեղ ներգրավվելու է այն կապիտալը, որը հետաքրքրություն ունի Իրանի շուկայի նկատմամբ: Այս մասին Եղեգնաձորում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը:


Նրա խոսքով` Ռուսաստանի, Վրաստանի, Ղազախստանի և Բելառուսի գործընկերներին առաջարկել են օգտագործել Մեղրու հարթակը, իրենց երկրների կապիտալը ներգրավել այնտեղ ու մուտք գործել Իրան: Իրանական կողմի հետ բանակցություններ են տարվում ԱՏԳ-ում հատուկ ընկերություն ստեղծելու շուրջ, որը զբաղվելու է մեծածավալ արտահանմամբ:


«Իրանի հետ առևտրաշրջանառությունը չափազանց փոքր է, այսօր այն կազմում է 50-75 մլն դոլար՝ առանց էներգետիկ ոլորտի: Այս ուղղությամբ ունենք ֆենոմենալ աճ արձանագրելու հնարավորություն, և ամպագոռգոռ չէ այն միտքը, որ կարող ենք այդ թիվը հասցնել մեկ միլիարդի»,- ընդգծել է վարչապետը:

Ոստիկանությունը հրապարակել է ընտրողների ընդհանուր թիվը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար