9.06.2025
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը. Պետր Պիրունչիկ
prev Նախորդ նորություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ 


«Այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Ոգեկոչում ենք Արցախում մեր ժողովրդի զավակաց հանդեպ իրագործված ցեղասպանական գործողությունների, արցախյան կորուստների ցավը մեր սրտում։ 


Ծեծեռնակաբերդի նվիրական այս բարձունքին մեր հոգևորականաց և մեր ազգի զավակաց հետ միասին աղոթք վերառաքեցինք առ Աստված՝ հայցելով, որ Տերը զորացնի մեր ժողովրդին՝ իր հոգու ցավն ու տրտմությունը և տառապանքը ուժի վերածելու, հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարությունները և նորանոր իրագործումներով շենացնելու հայրենական մեր երկիրը, կերտելու մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր կյանքը։


Թող Աստված օգնական ու պահապան լինի ազգիս՝ հայրենաշինության իր նվիրական ճանապարհին։ Տիրոջ սերը և ողորմությունն այսօր և միշտ թող ուղեկից լինի ազգիս հայոց», - լրագրողների հետ զրույցում նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։  

Ցեղասպանության անպատժելիությույնը նոր ցեղասպանության հրավեր է․ Արցախի Ազգային ժողով
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին