22.04.2025
Փաշինյանի նախաձեռնած սահմանադրական գործընթացը պետք է տապալվի
prev Նախորդ նորություն

Մեր նախագծով Փաշինյանի հայտարարությունների համար նախատեսված է քրեական հետապնդում

ՔՊ-ն փորձում է մոլորեցնել հանրությանը՝ պնդելով, թե իբր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք արդեն իսկ գոյություն ունի և մեր առաջարկած օրինագիծը «անիմաստ» է։ Այս մասին իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:


«Սա փաստերի խեղաթյուրում է։


Այո, ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածն առկա է, սակայն այն պատժելի է դարձնում միայն այն դեպքերը, երբ ցեղասպանության ժխտումը կատարվում է ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով։


Այսինքն, եթե որևէ մեկը պարզապես հերքում է Հայոց ցեղասպանությունը կամ կասկածի տակ է դնում դրա իրողությունը՝ առանց վերոնշյալ «հրահրման» նպատակի, պատժի չի ենթարկվում։


Ավելի պարզ՝ օրինակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները գործող օրենսդրությամբ չեն կարգավորվում, այն փոփոխության նախագծով, որն առաջարկել է «Հայաստան» խմբակցությունը նման հայտարարությունների համար նախատեսված է քրեական հետապնդում։


Սա է մեր առաջարկած փոփոխության արմատական տարբերությունը. մենք պահանջում ենք, որ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ժխտումն ու նսեմացումն ինքնին համարվի քրեական արարք, անկախ նրանից՝ դրան կից հնչում է ատելություն, թե ոչ»:

Ֆոտո. 7օr.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան