19.04.2025
Լուսանկարը՝ mediamax.am
prev Նախորդ նորություն

«Հրապարակ». Արտահերթ կլինի. Իշխանությունը «զադնի» է դնում

«Հրապարակ» թերթը գրում է.


«Հերթական նիստերի ավարտից հետո ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի․ օրակարգում 1 հարց է՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով ֆիզիկական անձանց՝ հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը եւ որոշ կարգավորումներ կվերանայվեն:


Ներկայում հայտարարագրերը ներկայացնելու եւ եկամտահարկ վճարելու վերջնաժամկետը մայիսի 1-ն է: «Խնդիրն այն է, որ 2024 թ. հաշվետու տարվա համար հայտարարատու ֆիզիկական անձանց շրջանակն էականորեն ընդլայնվել է, ինչի հետեւանքով երկարաձգվել են նույնականացման քարտերի տրամադրման գործընթացները:


Դրանով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել 2024 եւ 2025 թթ․ համար հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետը: Միաժամանակ, հայտարարագրերի ինքնաշխատ եղանակով լրացումը լիարժեք ապահովելու եւ հարկային գործակալներից ստացվող տեղեկությունները լիարժեք մշակելու առումով անհրաժեշտություն է առաջացել վերանայել նաեւ հայտարարագրերի ներկայացման ժամկետի սկիզբը»,- նշված է հիմնավորման մեջ:


Իրականում պարզ է, որ քաղաքացիները բոյկոտում են հայտարարագրման գործընթացը, ինչն էլ ստիպել է ժամկետները երկարացնել, ավելի ճիշտ` «զադնի դնել»։ Առաջարկում են եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետ սահմանել 2025 թ. նոյեմբերի 1-ը։


Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


 

Hetq: Սլովակիայի պաշտպանության նախարարը Հայաստանին երկու անգամ օկուպանտ է ներկայացրել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար