19.04.2025
Սուրեն Կարայանը ֆրանսիացի գործարարներին է ներկայացրել ՀՀ տնտեսության հեռանկարային օղակները
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական զինուժը կիրառել է ԻՍՏԻԳԼԱԼ և ՍՎԴ տիպի դիպուկահար հրացաններ

Մարտի 9-ին և լույս 10-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 30 անգամ:


ԱՀ ՊՆ-ից հայտնում են, որ այդ ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 550 կրակոց: Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ԻՍՏԻԳԼԱԼ և ՍՎԴ տիպի դիպուկահար հրացաններ (92 կրակոց), իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ):


ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:


 

Մամուլի տեսություն. ԱՄՆ-ը ՀՀ ընտրություններին թիրախավորել է երեք քաղաքական ուժի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար