Դատապարտում ենք Սարիկ Մինասյանի անպատասխանատու հայտարարությունները. հայտարարություն
Երեկ Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին նախորդող հեռուստաբանավեճի ընթացքում ՔՊ քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը հնչեցրել է հայտարարություն Արցախի մասին, որով տարանջատում է մտցնում արցախցիների և գյումրեցիների միջև։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախընտրական շտաբը խստիվ դատապարտում է իշխանության և նրա թեկնածուի նման վարքագիծը, ազգային միասնության դեմ ուղղված հայտարարությունները:
Ընտրություններում քաղաքական մրցակցությունը չպետք է խաթարի հանրային համերաշխությունը, համազգային միասնությունը:
Մենք մի ամբողջություն, ժողովուրդ ենք, որ միասին պայքարել ենք թշնամու դեմ, ստեղծել ենք մեր պետականությունը՝ համատեղ կերտելով դրա հաղթանակները ու արժանապատվորեն դիմակայելով բոլոր փորձությունները:
Դատապարտելով Սարիկ Մինասյանի անպատասխանատու հայտարարությունները՝ նրա փոխարեն հայցում ենք մեր ընտրողների, արցախցի մեր քույրերի և եղբայրների ներողամտությունը:
Կոչ ենք անում մյուս նախընտրական շտաբներին՝ միանալ այս հայտարարությանը:
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախընտրական շտաբ