20.04.2025
Լուսանկարը՝ panorama.am
prev Նախորդ նորություն

«Երևանյան երկխոսություն» համաժողովի նախապատրաստությունը ներկայացվել է դիվանագետներին

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ՝ ներկայացնելով «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովի նախապատրաստական աշխատանքները: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Դավիթ Կարապետյանը ներկաներին տեղեկացրել է, որ 2-րդ «Երևանյան երկխոսությունը» կայանալու է մայիսի 26-27-ը, որի ընթացքում տեղի են ունենալու քննարկումներ մի շարք թեմաներով, այդ թվում՝ խաղաղության և անվտանգության հարցերի, համաշխարհային աշխարհաքաղաքական իրադարձությունների, ԵՄ և ԵՄ հարևանության շուրջ միտումների, բնապահպանական զարգացումների, առևտրի և տրանսպորտի փոխկապակցվածության, ինչպես նաև արհեստական բանականության քաղաքականության վերաբերյալ:


 

ՀՅԴ-ն չի մասնակցի Գյումրիի ավագանու ընտրություններին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար