20.04.2025
Արարատ Միրզոյանը նոր տեղակալ ունի
prev Նախորդ նորություն

Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց

ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը դահլիճից ազատ արձակվեց:


Նրա նկատմամբ կիրառվեց գրավ եւ վարչական հսկողություն՝ կալանքը փոխարինվեց 10 մլն դրամ գրավով և չբացակայելու արգելքով։ Նրան ազատ արձակեցին անմիջապես դատարանի դահլիճից։


Դատարանը մերժեց դատախազի՝ Խաչատրյանի կալանքը 3 ամսով երկարաձգելու միջնորդությունը:  


Տիրան Խաչատրյանը կալանավորվել է հունվարի 4-ին, նրան մեղադրանք է առաջադրվել 44-օրյա պատերազմի օրերին՝ ռազմական դրության ընթացքում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ իբրև անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Գեներալ-լեյտենանտը մեղադրանքը չի ընդունում։

www.primeminister.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար