13.07.2025
Զինված հարձակում՝ Երևանում․ հնչել են կրակոցներ
prev Նախորդ նորություն

Կառավարությունն ընդլայնել է հարկային վերադարձի ենթակա ծախսերի ցանկը

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է համընդհանուր հայտարարագրման շրջանակներում սոցիալական կրեդիտների համակարգի էական ընդլայնման մասին։ Այժմ քաղաքացիները կկարողանան հետ ստանալ ոչ միայն մանկապարտեզների, դպրոցների, բուհերի և առողջապահական ապահովագրության ծախսերը, այլև արտադպրոցական կրթության վճարները։


Վարչապետի խոսքով, համակարգը թույլ է տալիս աշխատող քաղաքացիներին, որոնց աշխատավարձից գանձվել է եկամտային հարկ, տարեկան մինչև 100 000 դրամ հետ ստանալ կրթության և զարգացման ծախսերից։ Ցանկում ներառված են երաժշտական դպրոցները, արվեստի դպրոցները, գեղարվեստի դպրոցները, պարի ստուդիաները, լեզվի դասընթացները, սպորտային խմբակները, IT դասընթացները և ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված այլ կրթական ծրագրերը։


«Մենք կոչ ենք անում ծնողներին իրենց երեխաներին ուղարկել տարբեր խմբակներ։ Պետությունը կփոխհատուցի այդ ծախսերը մինչև 100 000 դրամի չափով»,- ընդգծել է Փաշինյանը՝ նշելով, որ վերադարձն իրականացվում է վճարված եկամտային հարկից՝ այլ հարկային վերադարձի ծրագրերից հետո մնացորդի առկայության դեպքում։

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ