5.02.2025
«Զանգեզուրի միջանցք»-ը Բաքվի բազմաթիվ անհիմն պահանջներից մեկն է. «Գեղարդ» հիմնադրամ
prev Նախորդ նորություն

Սա մեր պատմական հիշողությունն է, մենք մեծ հաղթանակի մի մասն ենք. Տոնոյան

Օրեր առաջ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ բարեգործական հիմնադրամի աշխատակազմին հանձնարարել է սկսել լայնածավալ ծրագիր և աջակցել այլ անհատների և կազմակերպությունների այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակին, հերոսների մեծարմանը, միասնական անցյալի գնահատմանը, այդ հաղթանակի պատմական և քաղաքակրթական կարևորության ներկայացմանը։ Այսօր արդեն ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ այդ նպատակին ուղղված նախագծերից մեկի մեկնարկն այլևս տրված է:


«Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ «Կենտրոն» հեռուստաընկերությունում այս կիրակի օրվանից մեկնարկում է «Հաղթանակի ժամանակը» խորագիրը կրող հաղորդաշար, որը մինչև հաղթական մայիս ներկայացնելու է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի վավերագրությունը, պատմելու է այդ հաղթանակը կերտած հերոս վետերանների կյանքի պատմությունները, մեր հայորդիների սխրագործությունները, անդրադարձ է կատարելու բոլոր նշանակալի պատմական իրադարձություններին, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ հաղթանակը: Սրանից զատ, առաջիկա ամիսների ընթացքում հիմնադրամը աջակցելու է բազմաթիվ այլ ծրագրեր ևս, որոնք նվիրված են լինելու Հաղթանակի 80-ամյակին, մասնավորապես երիտասարդական նախագծեր, քննարկումներ, գիտաժողովներ, մասնակցություն միջազգային նախագծերի, մարզական միջոցառումներ, մրցույթներ, մրցանակաբաշխություններ և այլն: Ցավոք, վերջին տարիներին առավել քան երբևէ, մեզ բոլորիս համար պատերազմ և պարտություն ձևակերպումները դարձան այլևս մեր կենսակերպի մի մասը, հիմա պետք է անել հնարավոր ու անհնարին ամեն բան, որպեսզի կարևորվի ու արժևորվի հաղթանակի գաղափարը:


Այս հաղթանակը մեր պատմական հիշողությունն է, որը պետք է թարմ պահել ու փոխանցել սերունդներին, թույլ չտալ, որ փաստերը խեղաթյուրվեն: Այս պահին դեռ շատ չակերտներ չեմ բացի, միայն կասեմ, որ բովանդակային առումով լինելու են բազմաթիվ նոր նախագծեր: Եվ հիշե´նք, որ մենք մեծ հաղթանակի մի մասն ենք և դրանով պետք է հպարտանանք:


ԱԺ նախկին պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյան

Գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հաջորդ նորություն next
 Լուսանկար` 1tv.ge
03.02.2025
Վրաստանը հետ է կանչում իր պատվիրակությունը ԵԽԽՎ-ից