4.02.2025
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է 0.25 տոկոսային կետով
prev Նախորդ նորություն

Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին: Նախարարը, ի թիվս այլնի, բարձր է գնահատել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ արդյունավետ և վստահելի համագործակցությունն ու շնորհակալություն հայտնել նախարարության կարիքները մշտապես հասցեագրելու համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարդադատության նախարարությունից:


Նա կարևորել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի դերը ՄԱԿ-ի կառույցների հետ համագործակցության համակարգման գործում: Սրբուհի Գալյանը կարևորել է նախարարության մասնակցությունը Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության նոր 2026-2030 շրջանակի (UN Sustainable Development Cooperation Framework (UNSDCF) մշակման աշխատանքներին: Հանդիպմանը քննարկվել են ԱՆ ռազմավարություններից բխող ոլորտային մի շարք հարցեր, ինչպես նաև՝ նախարարության 2025 թ. առաջնահերթությունները:


Առանձնակի ուշադրություն է հրավիրվել համագործակցության հետևյալ ուղղություներին՝ Մարդու իրավունքների պաշտպանությանը, Սահմանադրական բարեփոխումների իրականացմանը, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում կարողությունների զարգացմանը, դատաիրավական ու հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումներին: Առաջարկվել է իրականացնել դատաիրավական բարեփոխումներին միտված ծրագրեր, ինչպես նաև՝ կոռուպցիայի հակազդման մարմինների շարունակական զարգացմանն ուղղված համատեղ օրակարգ մշակել: Անդրադարձ է եղել նաև անչափահասների արդարադատության ոլորտի բարեփոխումներին ՄԱԿ-ի շարունակական աջակցությանը:


Փոխգործակցության շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել սպասվող համատեղ ծրագրերի իրականացման եղանակների շուրջ:


 

Հայաստանը կատարելագործում է անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման գործընթացը
Հաջորդ նորություն next
 Լուսանկար` 1tv.ge
03.02.2025
Վրաստանը հետ է կանչում իր պատվիրակությունը ԵԽԽՎ-ից