Ըստ Փաշինյանի՝ որքան շատ պարտվենք, այնքան մեր ինքնիշխանությունը կամրապնդվի
լուսանկարը` Sputnik Armenia
Որքան էլ առաջին հայացքից հասարակության որոշ խմբերի համար տարօրինակ հնչի, սակայն գործող իշխանության տրամաբանությամբ, որքան շատ պարտություններ լինեն, այնքան մեծ է հավանականությունը, որ Հայաստանը «ճիշտ ճանապարհ» կընտրի:
ԱՄՆ-ում Հայաստանի պարտությամբ հպարտացող Փաշինյանը նշել է, թե «մենք, իմ գնահատմամբ, այսօր այդ պարտության (44-օրյա պատերազմի) միջով անցնելով ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն:
Փաստորեն, ըստ Փաշինյանի «երկաթյա» տրամաբանության, որքան շատ պարտվենք, այնքան մեր անկախությունն ու ինքնիշխանությունը կամրապնդվի:
Չշտապեք զվարճանալ, առավել ևս` սրան գիժ կամ մոլագար անվանեք:
Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի հեռանկարը` գուժելով ոչ միայն նոր պարտությունների մասին, այլ ավանսով փորձում է արդարացնել դրանում իր մեծ «ջանքերը»:
ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան