2.02.2025
Հայաստանի իշխանությունները ստեղծում են Ադրբեջանի կեղծ իմիջն ու կատարում Ալիևի կամքը
prev Նախորդ նորություն

Հայաստանի իշխանությունները՝ Բաքվի փաստաբաննե՞ր. Արգելք ազգային օրակարգին

Լուսանկարը՝ Վարուժան Գեղամյան
Լուսանկարը՝ Վարուժան Գեղամյան

Երեկ գիշերը ես, ինչպես հարյուրավոր այլ մարդիկ, եղել եմ դատարանի դիմաց՝ ի աջակցություն Ղարիբ Բաբայանի, ում ուզում էին կալանավորել՝ հրապարակում ադրբեջանցիների հակահայկական երգեր երգելու մասին ֆեյսբուքում բողոքելու համար։


Բոլոր փորձերը այլ հիմնավորում բերելու հիմնավոր չեն։


Առաջին հայացքից այս ոչ այդքան կարևոր թվացող դեպքը շատ վտանգավոր է մի քանի հիմնական պատճառով։


◾️ Սա առաջին հերթին խոսքի ազատության սահմանափակում է։


◾️ Սա հակաթուրքական (կարդա՝ ազգային) օրակարգի սահմանափակում է Հայաստանում։


◾️ Հայաստանում գնալով փորձելու են արգելել բոլոր այն գործողությունները, ծրագրերը, քայլերը, նախաձեռնությունները, որոնք հակասում են Թուրքիային ու Ադրբեջանին։ Սա առաջին դեպքերից չէ, նախորդը, օրինակ,՝ ԱԺ դահլիճում Արցախի քարտեզը հեռացնելն էր։


◾️ Այս ամենը, որ իրականացնում են Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները, չունի ոչ մի այլ բացատրություն, քան հաճոյանալ Թուրքիա-Ադրբեջան երկյակին՝ կատարելով վերջիններիս բոլոր պահանջները։ Ինչու են հաճոյանում՝ դատե՛ք ինքներդ։


◾️ Վերջինը. այս միտումը հասնելու է ամենածայրահեղ դրսևորումների՝ որոշ բառերի ու ծրագրերի արգելքից մինչև Հայաստանում թուրք-ադրբեջանական վերահսկող ուժերի տեղակայում։ Չեմ չափազանցացնում։


Օրինակ 1918 թ. Բաթումի հայ-թուրքական «հաշտության պայմանագրով» թուրք սպանները պետք է տեղակայավեին բոլոր հայկական կայարաններում ու ճամփաներին, որ հսկեին, որ հայերը չխոչընդոտեին թուրքական զորքերի տեղաշարժին Հայաստանի տարածքում։


Ուստի դիմադրել է պետք։


Դիմադրել համակարգված, հետևողական ու հաստատակամ։


Գիտեմ, որ հոգնել եք, գիտեմ, որ զայրացած եք, գիտեմ, որ թևաթափ լինելը մոտ է թվում, բայց չի կարելի։


Եթե ամեն ինչ վերջացած լիներ, մեզ էսչափ չէին ճնշի։


Ուստի պայքար մինչև հաղթանակ։


Թուրքագետ Վարուժան Գեղամյան

 Լուսանկարը` tert.am
30.01.2025
Կառավարության շենքի մոտ բողոքի ցույցը վերածվել է բախումների և բերման ենթարկումների