2.02.2025
Լուսանկարը՝ Սուրեն Սուրենյանց
prev Նախորդ նորություն

Հայաստանի իշխանությունները ստեղծում են Ադրբեջանի կեղծ իմիջն ու կատարում Ալիևի կամքը

Ատելության, պետական մակարդակով էթնիկ հային դեհումանիզացիայի ենթարկելու քաղաքականության հետ ես առնչվում եմ ամեն օր։ Ասել, որ դա վտանգավոր խոսույթ է, նշանակում է՝ ոչինչ չասել։ Քսենոֆոբիայի այդ քաղաքականությունը ոչ միայն Ռամիլ Սաֆարովներ բերեց ասպարեզ, այլեւ հանգեցրեց 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայի ընդդեմ Արցախի, դրան հաջորդեց բլոկադան, հայերի էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը Արցախում։ Ես դեռ չեմ խոսում պատերազմական հանցագործությունների, հայ կին զինծառայողի անդամահատման եւ այլ դաժան ու ողբերգական իրողությունների մասին։ Մարդկության դեմ մեծագույն հանցագործությունը՝ Ցեղասպանությունը, տեղի է ունենում էթնիկ խմբի վերաբերյալ պետական մակարդակով տարածվող ատելության քարոզի միջոցով, որը հանգեցնում է տվյալ էթնիկ խմբի դեհումանիզացիային ու «հեշտացնում» նրա զանգվածային ոչնչացումը։


Ասածս այն է, որ Ադրբեջանում պետական մակարդակով տարածվող ատելությունը ամեն կերպ կոծկող, Ադրբեջանի մասին կեղծ իմիջ ստեղծող, Ալիեւի խոսույթը բառ բառ կրկնող ՀՀ իշխանությունը հերթով կարգով կատարում է Ալիեւի պահանջները՝ միգուցե հույս ունենալով, որ դա կօգնի երկարաձգել իշխանությունը եւ պահպանել սեփական ֆիզիկական գոյությունը Ադրբեջանի կողմից։ Եկել եմ ասելու, որ չի օգնի, քանի որ դուք Ալիեւին լավ չեք ճանաչում, ուստի ձեզ այդքան մի կոտորեք…


Դուք նաեւ մեր հանրությանն ենք մի քիչ շատ թերագնահատում, մտածում եք նենց եք խեղճացրել ձեր «խեղճիզմով», որ խելոք կհանձնվեն, տեղ էլ եք սխալ հաշվարկ արել։


Մի լուսավոր օր դուք այլեւս չեք լինի իշխանության ու եթե ամեն ինչ ճիշտ գնա, կենթարկվեք պատասխանատվության արդար դատական համակարգում, որպեսզի մի օր մենք իմանանք՝ ինչի գնացիք կոլաբորացիոնիզմի հային դեհումանիզացնող բռնապետական Ադրբեջանի ղեկավարության հետ։ Եւ վստահ եմ՝ մեղադրանքները ոչ մեկ ձեզ վրա չի կարի, դրանք չեն լինի շինծու, քանի որ դուք եք այդ հագուստը կարում ձեզ վրա՝ մեր պետության ու մեր ազգային ինքնության դեմ…


Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան

Լուսանկարը՝ Վարուժան Գեղամյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` tert.am
30.01.2025
Կառավարության շենքի մոտ բողոքի ցույցը վերածվել է բախումների և բերման ենթարկումների