15.01.2025
ՔԿ հանցագործությունների քննության վարչության պետը հրաժարականի դիմում է ներկայացրել
prev Նախորդ նորություն

Վաշինգտոնում կստորագրվի ՀՀ և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը

Վաշինգտոնում հունվարի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։ 


«Միջոցառումը տեղի կունենա Երևանի ժամանակով 22:00-ին և կլուսաբանվի ՀՀ ԱԳՆ հարթակներով»,-հայտնում է արտաքին քաղաքական գերատեսչությունը։


Ստորագրման արարողությունը ուղիղ կհեռարձակվի ԱՄՆ պետքարտուղարության YouTube ալիքով։

Ալիևի հայտարարությունները մարտահրավեր են ԵՄ հիմնարար սկզբունքներին․ Հիպեր
Հաջորդ նորություն next