24.11.2024
Նամակ կաթողիկոսին. Ապահովեք Արամ Աթեշյանի հրաժարականը
prev Նախորդ նորություն

Մինասյան. Հայաստանն առաջատար դիրքեր ունի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում

Թվային տնտեսությունը Հայաստանի հեռանկարային զարգացման հիմքերից է: Այս մասին ԵԱՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանի և ԵԱՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Խաժակ Կարայանի հետ հանդիպմանն այսօր հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Կարինե Մինասյանի խոսքով՝ Հայաստանն առաջատար դիրքեր ունի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում, և կա լուրջ ներուժ՝ խթանելու թվային տնտեսությունը:

ԵԱՏՄ երկրները մտադիր են միասնական թվային տարածքում իրականացնել հետևյալ խնդիրները.

Միության անդամ պետություններում թվային տնտեսության նորմատիվ-իրավական բազայի մշակում

Թվային տնտեսության ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցության ստեղծում

Նպաստել և աջակցել թվային նախաձեռնություններին ու ծրագրերին

Միության անդամ պետությունների բոլոր հետաքրքրված քաղաքացիների և կազմակերպությունների միջև երկխոսության ապահովում և թվային տնտեսության բնագավառում լավագույն փորձի առաջմղում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր կապված Եվրասիական տնտեսական միության Թվային օրակարգի ռազմավարական ուղղությունների կոնտեքստում Հայաստանի կողմից իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ: