Հենց Թուրքիան է Սիրիայի անկման գլխավոր կազմակերպիչն ու շահառուն
Երեկ ահաբեկիչների կողմից գրավված Դամասկոս մայրաքաղաք էր այցելել առաջին օտարերկյա պաշտոնյան՝ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) տնօրեն Իբրահիմ Քալընը։
Նկարում նա պատկերված է կենտրոնում՝ իսլամական աշխարհի գլխավոր սրբություններից մեկի՝ Դամասկոսի Օմայանների մզկիթից դուրս գալիս, շրջապատված հատուկ ջոկատայիններով ու ամբոխով։
Քալընի այցը խորհրդանշական է ոչ միայն այն պատճառով, որ հենց այս մարդն է թուրքական պետությունում թիվ մեկ պատասխանատուն երկրի սահմաններից դուրս ռազմաքաղաքական գործողությունների համար (հենց MIT-ն է համակարգել Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և իհարկե Արցախում թուրքական ռազմագործողությունները)։
Խորհդրանշական է նաև այն պատճառով, որ հենց Թուրքիան է Սիրիայի անկման գլխավոր կազմակերպիչն ու շահառուն։ Եվ հիմա դափնիները հավաքելու ժամանակն է։
Իսկ հանցագործը, ինչպես ասում են, միշտ վերադառնում է հանցագործության վայր։
Թուրքագետ Վարուժան Գեղամյան