24.11.2024
Հակառակորդը կիրառել է Դ-44 տիպի հրանոթներ, 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր
prev Նախորդ նորություն

Արցախյան ուժերի դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ լուրերը հորինվածք են

Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր փետրվարի 21-ի գիշերը արցախյան ուժերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ և կորուստներ կրելով նահանջել ելման դիրքեր, իրականությանը չի համապատասխանում:

Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հակառակորդ երկրի ռազմական գերատեսչության կողմից տարածված տեղեկատվության ամբողջ տեքստը հորինվածք է: Ավելին՝ նման ապատեղեկատվություն տարածելով, ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ինչ-որ կերպ արդարացնել իր իսկ կողմից երեկ գիշեր արցախյան դիրքերի հրետանային արկակոծության փաստը, ինչի մասին այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք:

«Ավելացնենք նաև, որ ադրբեջանական զինուժի հրետակոծության արդյունքում՝ պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից», - ասված է հաղորդագրության մեջ: