8.06.2025
prev Նախորդ նորություն

Երևանի Մյասնիկյան և Սարալանջի պողոտաների խաչմերուկում կտեղադրվեն ռետինե կոններ

Նոյեմբերի 22-ից Երևան քաղաքի Մյասնիկյան և Սարալանջի պողոտաների խաչմերուկում կտեղադրվեն ճանապարհային ռետինե կոններ՝ երթևեկության նկատմամբ վերահսկողությունը խստացնելու համար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


"Հաշվի առնելով, որ Մյասնիկյան պողոտայից դեպի Աբովյան պուրակ երթևեկությունը թույլատրվում է միայն Շարիմանյան փողոցով, սակայն այդ փոփոխության նկատմամբ վերահսկողություն ապահովել հնարավոր չէ, որոշվել է ռետինե կոններ տեղադրել", - հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:


Ռետինե կոններ կտեղադրվեն նաև Հերացի փողոցում ՝ դեպի Կորյուն և Խանջյան փողոցներ տանող թունելի պատառաքաղի վրա։


Քաղաքապետարանում նաև վարորդներին հորդորել են Հերացի փողոցով դեպի Կորյունի և Չարենցի փողոցներ երթևեկելիս նախապես վերադասավորվել առաջին և երկրորդ շարքերով ՝ Հերացի փողոցներում և Մյասնիկյան պողոտայում տրանսպորտի կուտակումներից խուսափելու համար:


 

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահի հետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին