24.11.2024
Կ.Պոլսի Հայոց Պատրաիրքը Մայր Տաճարում  մատուցեց Սուրբ Պատարագ
prev Նախորդ նորություն

ՍԴ սեպտեմբերի 26-ի ՍԴՈ-1749 որոշումը հակասահմանադրական է. սահմանադրագետ

Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի ՍԴՈ-1749 որոշումը հակասահմանադրական է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

"Սահմանադրության 168-րդ հոդվածը համապարփակ թվարկում է ՍԴ-ի լիազորություններն ու այն իրավական ակտերը, որոնց սահմանադրականությունը ՍԴ-ն կարող է քննել։

Սահմանադրական դատարանն իրավասություն ՉՈՒՆԻ պաշտոնապես մեկնաբանելու Անկախության հռչակագիրը, կամ վերջինիս առանձին դրույթների գործողության կամ ուժի մեջ լինելու վերաբերյալ տալու եզրակացություն։

Հռչակագիրը ՉԻ ճկվում, փոփոխվում կամ ուժը կորցնում":