13.10.2024
Լիբանանում հայկական կուսակցությունները նիստ են գումարել՝ քննարկելու հնարավոր սցենարները
prev Նախորդ նորություն

Իրանում հրավիրվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդ՝ Բեյրութին հարվածից հետո

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին իր նստավայրում հրավիրել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի արտակարգ նիստ: Այս մասին հաղորդում է «Նյու Յորք Թայմս» թերթը՝ վկայակոչելով իրանցի երկու պաշտոնյաների:


Իսրայելի ռազմաօդային ուժերը սեպտեմբերի 27-ին նպատակաուղղված օդային հարված են հասցրել լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման գլխավոր շտաբին Բեյրութում: Այն գտնվում էր Դահիա թաղամասի կենտրոնական մասում բնակելի շենքերի տակ: Հարվածից հետո իսրայելական զինվորականները ստուգում էին՝ արդյոք շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան գտնվում էր շտաբում:


Լիբանանի առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների կենտրոնի տվյալներով՝ հարվածի հետևանքով տուժել է ավելի քան 70 մարդ: Եվս երկուսին փրկել չի հաջողվել:


ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Սաբրինա Սինգը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չունի Իսրայելի կողմից Բեյրութին հասցված նոր հարվածի մանրամասները: Նա ընդգծել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օստինը հեռախոսազրույց է ունեցել իսրայելցի գործընկերոջ հետ այն պահին, երբ գործողությունը «արդեն թափով ընթանում էր»:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեթանյահուն վերադառնում է ԱՄՆ-ից՝ Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ