5.09.2025
Լուսանկարը` ru.euronews.com
prev Նախորդ նորություն

ՊԲ հրամանատարը ասելիք չունի՞ Արցախի ողբերգական հետևանքների վերաբերյալ

Մեկ տարի առաջ Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների, վառելիքա-քսուքային պահեստի պայթյունի, տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների, բռնի տեղահանության հետ կապված անցնող սեպտեմբեր ամսին բազմաթիվ միջոցառումներ իրականացվեցին:


Սեպտեմբերի 19-ին` ագրեսիայի օրը, Արցախի թեմը հոգեհանգստյան կարգ մատուցեց, սեպտեմբերի 24-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնի` հատուկ ընտրված հատվածում, «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողությունն էր, որը կառուցվում է ի հիշատակ այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են հանուն հայրենիքի, սակայն նրանց սրբատեղի դարձած գերեզմանները ևս մնացել են ադրբեջանական օկուպացիայի տակ:


Շատ տարօրինակ է, որ այսպիսի միջոցառումներին մասնակցություն չունեցան Պաշտպանության բանակի հրամկազմի որևէ ներկայացուցիչ:


ՊԲ հրամանատարի հրամանով, բանակը, զինծառայողները մարտական հերթապահություն են կրել, իսկ կոնկրետ հարձակման օրը` պաշտպանական մարտեր վարել: Մի քանի հարյուր մարդ է զոհվել, անհետ կորել:


Ես ճանաչում եմ տարբեր օղակների բազմաթիվ հրամանատարների, ովքեր ոչ միայն իրենց զոհված զինծառայողների, ընկերների շիրիմներին, այլ նաև ընտանիքներին են այցելում:


ՊԲ հրամանատարը ասելիք չունի՞ իրեն իջեցված հրամանների, իր ղեկավարած բանակի հետ տեղի ունեցածի կամ Արցախի ողբերգական հետևանքների վերաբերյալ:


Արցախի օկուպացիան, ՊԲ լուծարումը չի նշանակում փախուստ իրականությունից կամ պատասխանատվությունից:


ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

Չկա ոչ միայն իրավական, այլև բարոյական արդարացում
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը