14.07.2025
Թուրքական սիմվոլիզմ
prev Նախորդ նորություն

Մտնում ենք դասական գաղութատիրության ռեժիմ

Մտնում ենք դասական գաղութատիրության ռեժիմ, ինչի մասին շատ ենք լսել ու կարդացել, բայց դա մեր կողքով է անցել: Աֆրիկայում եղել են Մաբուտուն, Բոկասոն և շատ-շատերը, հիմա եկել է ժամանակը, երբ մեր կաշվի վրա ենք զգալու դասական գաղութատիրությունն ու արտաքին կառավարումը:

Հետաքրքիր է, որ Բատիստան, ումից Ֆիդել Կաստրոն ազատագրեց Կուբան, սկզբնական շրջանում հանդես էր գալիս որպես անկախական շարժման առաջնորդ, սակայն, հետո, երկիրը դրեց արտաքին կառավարման տակ, այն դարձնելով Մաֆիայի ու պոռնոբիզնեսի արատովայր:

Տեսնում ենք, ու հաշտվում ենք, որովհետև գաղութատիրությունն առաջին հերթին հենվում է ցածր սոցիալական պատկերացումներ ու կառավարման արատավոր կառուցվածք ունեցող երկրներում, որտեղ սոցիալական պոպուլիզն ու ազգային ինքնության խաթարված պատկերացումները գաղութատերերի հիմնական գործիքներն են, նաև, բնականաբար, տեղական դիկտատորները, որոնք հիմնականում, իրենց տիպաժով, կլոուններ են, և դրա համար սիրելի ու ընկալելի տեսարանների կարոտ զանգվածի համար:


Քաղաքագետ Ստեփան Դանիելյան


 

Բաքուն և Անկարան ունեն տարբեր ռազմավարություններ, բայց ընդհանուր շահեր ՀՀ- դեմ. թուրքագետ
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ