24.11.2024
Հուսով եմ՝ պատվով կհաղթահարենք մեր պետության համար այս դժվարին ժամանակաշրջանը. Քոչարյան
prev Նախորդ նորություն

Չեմ շնորհավորում Հայաստանի անկախությունը, քանզի Հայաստանն անկախ ու ինքնիշխան չէ. Ասրյան

Ես չեմ շնորհավորում Հայաստանի անկախությունը, քանզի Հայաստանն այսօր անկախ ու ինքնիշխան չէ:

Հայաստանի Հանրապետությունը, որի անկախությունն ու ինքնիշխանությունը զավթված են Հայաստանի թշնամիներ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, որի տարածքային ամբողջականությունը խաթարված է, մասնատված է թշնամի Ադրբեջանի կողմից, չի կարող նշել իր անկախության 33-րդ տարեդարձը։

Ես, որպես Արցախի, Հայաստանի և Հայ ժողովրդի պաշտպանության համար մղված բոլոր պատերազմների կամավոր մասնակից Հրամանատար, չեմ շնորհավորում Հայաստանի անկախության 33-րդ տարեդարձը, քանզի Հայաստանն այսօր անկախ ու ինքնիշխան չէ։

Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը նորից վերականգնվելու է միայն ու միայն հայրենասեր, քաջ, չնահանջող հայորդիների անձնազոհ պայքարի շնորհիվ։

Հայրենասեր, քաջ, չնահանջող հայորդինե՛ր, պատրաստվե՛ք՝ սատկացնելու Հայաստանի տարածք ներխուժած և Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը զավթած բոլոր թշնամիներին և ձևավորելու Ազգային իշխանություն։

«Համահայկական Ճակատ» շարժման Խորհրդի անդամ, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Գնդապետ Խաչիկ Ասրյան