22.04.2025
Կարևոր է ոչ մի րոպե տեսադաշտից բաց չթողնել առանցքային նպատակը՝ Անկախությունը
prev Նախորդ նորություն

Անկախությունը, ինչպես և հաղթանակը, տրվում է արժանիներին. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ.

Անկախությունը, ինչպես և հաղթանակը, տրվում է արժանիներին՝ նրանց, ովքեր այդ արժեքները պայքարով, զրկանքների գնով ձեռք բերելուց հետո գիտեն նաև պահել:

Որևէ ժողովրդի համար անկախությունը, եթե գիտակցված ընտրություն և կենսական անհրաժեշտություն չէ՝ կորսվում է:
Փա՛ռք Անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած մեր բոլոր նահատակներին, որոնց հիշատակին հարգանքի տուրքը առաջին հերթին ազգովին արժանի լինելն է նրանց սխրանքին և տեր կանգնելը նրանց սրբազան գործին:

Աստված պահապան մեր Հայրենիքին և մեր ժողովրդին:

Հուսով եմ՝ պատվով կհաղթահարենք մեր պետության համար այս դժվարին ժամանակաշրջանը. Քոչարյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան