27.11.2024
 ԵԱՀԿ-ն ԼՂՀ Հադրութի ուղղությամբ դիտարկում կանցկացնի
prev Նախորդ նորություն

ՀԱԿ-ը կդիմի Սահմանադրական դատարան

Ընտրությունների օրը ապրիլի 2-ին նշանակելու հրամանագիրը հակասում է Սահմանադրության մի քանի նորմերին: Այս պատճառաբանությամբ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ապրիլի 2-ին նշանակված ընտրությունների օրը հակասահմանադրական ճանաչելու նպատակով:

Այսօր մեկնարկած ԱԺ գարնանային նստաշրջանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ ընտրությունները չէին կարող նշանակվել այդքան շուտ ու թեև իշխանությունը ներկայացրել է հակադարձ փաստարկները՝ այդուհանդերձ իրենք ունեն բավարար հիմքեր, որպեսզի դիմեն Սահմանադրական դատարան:

«Ես կոչ եմ անում քաղաքական ուժերին միանալ ստորագրահավաքին, որպեսզի ՍԴ-ն որոշի, թե ով է ճիշտ»,-հայտարարեց նա:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ հիշեցրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը արդեն հայտարարել է, որ ապրիլի 2-ին ընտրություններ անցկացնելը սկզբունքային չէ և եթե քաղաքական բոլոր ուժերի համաձայնության գան, ապա ՀՀԿ-ն ևս պատրաստակամ է վերանայելու նշանակված օրը:

Նշենք, որ հարցը Սահմանադրական դատարան կհասնի այն դեպքում, եթե ՀԱԿ-ին հաջողվի հավաքել 27 պատգամավորի ստորագրություն: