25.11.2024
ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգոստոսին տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին
prev Նախորդ նորություն

Հրապարակվել է Հայաստանի սուվերեն վարկանիշը

S&P Global Ratings միջազգային վարկանիշային կազմակերպությունն օգոստոսի 23-ին հրապարակել է Հայաստանի սուվերեն վարկանիշը, որը մնացել է անփոփոխ «BB-/B» մակարդակում:

Պահպանվել է նաև վարկանիշի «կայուն» հեռանկարի գնահատականը:

Հայաստանի վարկանիշը սահմանափակված է հետևյալ գործոններով՝ երկրի թույլ, սակայն աստիճանաբար բարելավվող, ինստիտուցիոնալ շրջանակը, մեկ շնչին ընկնող եկամուտների չափավոր մակարդակը, վճարային հաշվեկշռի և հարկաբյուջետային խոցելիությունը, ինչպես նաև աշխարհաքաղաքական ռիսկերի առկայությունը:

Գնահատականների համար դրական ազդեցություն ունեն Հայաստանի տնտեսական աճի ուժեղ հեռանկարը, պետական պարտքի չափավոր մակարդակը, արտաքին պաշտոնական ֆինանսավորման հասանելիությունը և խելամիտ քաղաքականության շրջանակը, որը պահպանել է տնտեսական և ֆինանսական կայունությունը բազմաթիվ արտաքին ցնցումների դեպքում: