21.11.2024
ՀՀ-ն շատ շուտով դառնալու է պատերազմի դաշտ
prev Նախորդ նորություն

Անկարայից առաջարկում են «սահմանի բացում՝ միջանցքի դիմաց» բանաձևը

Իշխանության պրոպագանդան, պսևդոարևմտամետները, թերևս, մի քանի օր թմբկահարեին Ռուբինյան- Քըլըչ հանդիպման փաստը՝ որպես դիվանագիտական հաջողություն, եթե նրանց «ոգևորության» վրա շատ արագ «սառը ցնցուղ» չպահեին Անկարայից:


«Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը շարունակվում է։ Եթե այդ գործընթացը դրական ավարտ ունենա, ապա մենք կարող ենք բացել հայ - թուրքական սահմանը»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։


Սրան համադրենք Էրդողանի վերջերս հնչեցրած հայտարարությունն այն մասին, որ հայ-ադրբեջանական կարգավորման վերջին հանգրվանը «Զանգեզուրի միջանցքն» է ու պատկերն ամբողջական է դառնում:


Անկարայից, ըստ էության, առաջարկում են «սահմանի բացում՝ միջանցքի դիմաց» բանաձևը:


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց