24.11.2024
Ադրբեջանը իր կեղծ խաղաղասիրական հավաստիացումներին զուգահեռ ակտիվ զինվում է
prev Նախորդ նորություն

ՌԴ դադարեցնում է մի շարք ընկերությունների բուսական մթերքների արտահանման հնարավորությունը

Ռուսական կողմը գրությամբ դիմել է հայկական կողմին՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է մի շարք ընկերությունների բուսական ծագման մթերքների արտահանման հնարավորությունը։


«Ռուսաստանը դադարեցնում է Հայաստանից ներմուծումը» վերնագրերին զուգահեռ սկսվում է ամենագետների «կարծիքահայտնումը»։


Պրոռուսականներն իրենց ոգեւորությունն արտահայտում են վստահ, որ սա նրանց պատասխանն է հակառուսական քաղաքականությանը, հակառուսները նույնկերպ փորձում են հիմնավորել նրանց «քխ» լինելը։


Մինչդեռ, քչերին է հետաքրքրում, որ սահմանափակվել է միայն մի քանի ընկերության հնարավորությունը՝ հիմնավորմամբ, որ դեռեւս մայիսին դիմել էին պեստիցիդների թույլատրելի քանակի գերազանցման եւ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ եւ մինչ օրս պատասխան չեն ստացել արդյունքների մասին։ Գրությամբ հորդորել են նաեւ իրականացնել ուսումնասիրություն եւ արդյունքների մասին տեղեկացնել։


Ցավալի է, բայց փաստ, մեզ՝ «խիստ հայրենասերներիս», չհետաքրքրեց փաստը, որ պեստիցիդների մնացորդային քանակները գերազանցող մթերքն օգտագործել ենք նաեւ մենք։ Դե ֆակտե, մարդու կյանքն ու առողջությունն ստորադասվում է քաղաքական երանգավորումներին։


Պետական կառույցը պարտավոր է մեկնաբանել.


1. Արդյո՞ք ռուսական կողմից մայիսին ստացել է տեղեկություն առ այն, որ պեստիցիդների մնացորդային քանակը գերազանցում է նորմը։


2. Եթե ստացել է, ի՞նչ քայլեր է ձեռնարկել։


3. Ինչո՞ւ արդյունքների մասին չի տեղեկացրել ռուսական կողմին, իսկ եթե հայտնաբերել է վտանգներ, որոնք սպառնում են նաեւ մեզ, ինչու չի տեղեկացրել նաեւ հայ սպառողներին։


4. Եթե գրություն ստանալուց հետո քայլեր չի ձեռնարկել, ինչո՞ւ է ցուցաբերել հանցավոր անգործություն՝ հարվածի տալ դնելով եւ սպառողներին, եւ տնտեսվարողներին։


Հ. Գ. Ընդամենը մի քանի (ոչ բոլորի) տնտեսվարողի սահմանափակումն առնվազն պետք է հուշեր, որ պրոբլեմն այլ տեղ է պետք փնտրել։


Բարդակ, բարդակ մինչեւ վերջ։


Իրազեկ և պաշտխանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյան