6.09.2025
Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
prev Նախորդ նորություն

ՀՀ փոխվարչապետերն ընդունել են ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարին

Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանն ընդունել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար, դեսպան Էրին Մըքիի գլխավորած պատվիրակությանը:


Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման ընթացքը՝ անդրադառնալով վերջինիս քաղաքական, տրանսպորտային, էներգետիկ ու այլ բաղադրիչներին: Կարևորվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տեխնիկատնտեսական իրագործելիության վերլուծությունը: Կողմերը կարծիքներ են նաև փոխանակել կապիտալի շուկայի զարգացման ու առևտրի խթանման հնարավորությունների մասին:


Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կայուն և արժանապատիվ կենսապայմաններ ապահովելու ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերին՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է վերջիններիս բնակարանային ապահովության և զբաղվածության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այս գործընթացում փոխվարչապետը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ հետ համագործակցությունը հատկապես զբաղվածության խթանման ուղղությամբ:


Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել հանրային կառավարման բարեփոխումների, թվային վերափոխման, ռազմավարական հաղորդակցության ու աղետների ռիսկի կառավարման ուղղությամբ ձևավորված համագործակցության վերաբերյալ: Շեշտվել է հատկապես կարողությունների զարգացման և ինստիտուտների դիմակայնության բարձրացման կարևորությունը:

Խստորեն դատապարտում ենք Դոնալդ Թրամփի վրա հարձակումը․ Նիկոլ Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը