1.06.2025
Արևմուտքը Հայաստան եկող փողը պակասեցրել է. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Փաշինյանի հետ զրույցում Իրանի նորընտիր նախագահը ուշագրավ հայտարարություններ է արել

Ըստ իրանական լրատվամիջոցների՝ հուլիսի 9-ի հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանն ուշագրավ հայտարարություններ է արել՝ կապված հայ-իրանական հարաբերությունների և Հայաստան-Իրան սահմանի հետ։


Վերջինս, մասնավորապես, ընդգծել է, որ Իրանի հարևանների շարքում Հայաստանը նշանակալի տեղ ունի, իսկ հայ-իրանական հարաբերությունները կարևոր են Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության համակարգում, ուստի Հայաստանի նկատմամբ Իրանի սկզբունքային քաղաքականությունն անխաթարելի է։


Շատ ուշագրավ է նաև նորընտիր նախագահի կողմից Հայաստան-Իրան սահմանի բնութագրումը, ըստ որի՝ թեև Հայաստանի հետ Իրանի սահմանը երկար չէ, սակայն այն հույսի և խաղաղ կյանքի սահման է։


Հարկ է նշել, որ Իրանի նորընտիր նախագահի հայտարարություններն ամբողջությամբ տեղավորվում են Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի նախանշած հստակ և սկզբունքային քաղաքականության շրջանակում, որն, ի դեպ, հայ-իրանական սահմանը բնորոշել էր՝ որպես հազարամյակների սահման։


Իրանագետ Վարդան Ոսկանյան


 

Ինչ տեղի ունեցավ Սրբազանի շարժման հետ
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով