26.11.2024
Թրամփն ու Պուտինը քննարկել են ԻՊ-ի դեմ պայքարը և պայմանավորվել հանդիպել
prev Նախորդ նորություն

Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիների ո՞ր մասն է պատրաստ պատերազմի. Gallup

WIN/Gallup International-ի 64 երկրներում իրականացրած հետազոտությունից պարզվել է, որ հարցվածների 61%-ը պատրաստ է մարտնչել իր երկրի համար, իսկ 27%` ոչ:

Ինչպես հայտնում է “Գուրզիա օնլայնը”, հետազոտությունում տարբեր ռեգիոններ են ընդգրկված: Առավել մեծ պատարաստակամություն մարտնչել իրենց երկրների համար ցուցաբերել են Արեւմտյան Ասիայի (82%), Հույսիսային Աֆրիայի (83%) եւ Մերձավոր Արեւելքի, իսկ առավել քիչ պատրաստակամություն Արեւմտյան Եվրոպայի (25%) երկրները: Ամենաքիչը պատրաստ են կռվել իրենց երկրի համար ճապոնացիները՝ 11%: Գերմանիայի արդյունքները գրեթե նույնական են՝ 13%: Համեմատության համար նշենք, որ Մեծ Բրիտանիայում այդ թիվը հասնում է 27%-ի, իսկ Ֆրանսիայում՝ 29%-ի:

Հարցված կանանց մեծ մասը (52%) պատարաստակամություն են հայտնել մարտնչել տղամարդկանց (67%) հետ մեկտեղ: Կռվելու առավել մեծ պատասրատակամություն են հայտնում 18-34 տարեկան մարդիկ, իսկ նրանք հարցվածների մեջ կազմում են 66%: Կրոնական հատկանիշներով առավել «ռազմատենչ» են մահմեդականները (78%), այնուհետեւ հինդուսները (77%) եւ բուդդայականները (66%), Ռուսաստանն ու արեւելյան ուղղափառները (53%):

Եթե անդրադառնանք կոնկրետ պետությունների տվյալներին, ում քաղաքացիները պատարստ են կռվել իրենց երկրի համար, ապա պատկերն այսպիսին է: Հայաստան՝ 72%, Ադրբեջան՝ 85%, Վրաստան՝ 76%, Իսրայել՝ 66%, Ուկրաինա՝ 62%, Ռուսաստան՝ 59%, ԱՄՆ՝ 44%, Լատվիա՝ 41%: Ցուցակը գլխավորում են Մարոկկոն եւ Ֆիջին՝ 94-ական տոկոս: Գլոբալ ռեյտինգի վերջին հնգյակն են եզրափակում Իտալիան՝ 20%, Բելգիան` 19%, Գերմանիան՝ 18%, Նիդերլանդները՝ 15% եւ Ճապոնիան՝ 11%:

Հետազոտության ժամանակ հարցվել է 62,398 մարդ: Ընտրանքը յուրաքանչյուր երկրից կազմել է շուրջ 1000 մարդ: Տետ-ա-տետ ֆորմատով հարցումներն անցկացվել է միայն 30 երկրներում, հեռախոսով՝ 12, իսկ համացանցով՝ 22: Դաշտային աշխատանքներն իրականացվել են 2014 թ-ի սեպտեմբեր-դեկտեմեբեր ամիսներին: