26.11.2024
ԱԳՆ շենքի մոտից ձերբակալված 27 քաղաքացիներից ոչ մեկին մեղադրանք չի ներկայացվել
prev Նախորդ նորություն

Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ արել զսպվածություն ցուցաբերել

Լեմկինի ինստիտուտը պաշտպանել է Հայաստանի քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը և երկրի կառավարությանը կոչ արել զսպվածություն ցուցաբերել, հարգել մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը: Այս մասին ասվում է կազմակերպության X-ի միկրոբլոգում:  

«Լեմկինի ինստիտուտը պաշտպանում է ցեղասպանության սպառնալիքի առջև կանգնած հայ ժողովրդի խաղաղ բողոքի և այլ քաղաքականություն պաշտպանելու իրավունքը։ Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը, ինչպես նաև աշխարհի այլ երկրների կառավարություններին ցուցաբերել զսպվածություն և հարգել մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը:


Ոստիկանությունն ավելի վաղ բերման է ենթարկել տասնյակ ցուցարարների, որրոնք փորձել են արգելափակել Երևանի փողոցները: Բողոքի ցույցերի պատճառը Հայաստանի կառավարության որոշումն է ՝ մի շարք տարածքներ հանձնել Ադրբեջանին: Իշխանությունների այս որոշումը հարուցել է խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների վրդովմունքը։ Մինչ կառավարությունը պնդում է, որ որոշում է կայացրել Հայաստանի տարածքը զիջել հանուն խաղաղության, Լեմկինի ինստիտուտը ճանաչում է այդ ճանապարհի սայթաքուն լինելը և այն վտանգը, որ այդ իրադարձությունները կարող են ներկայացնել Հայաստանի ինքնիշխանության համար, հատկապես 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի գրավման և հետագայում ամբողջ բնակչության ՝ ավելի քան 100 հազար մարդու բռնի տեղահանման լույսի ներքո», –մասնավորապես  ասվում է հայտարարության մեջ: