26.11.2024
Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ արել զսպվածություն ցուցաբերել
prev Նախորդ նորություն

Մենք չենք վախենում շղթայվելուց. ակցիա՝ ՔԿ մոտ

Այս րոպեներին Քննչական կոմիտեի մոտ Սրբազան շարժման մասնակիցները ակցիա են անցկացնում՝ "մենք չենք վախենում շղթայվելուց":

Մասնավորապես, երիտասարդները ձեռնաշղթաներով ակցիա են իրականացնում` ի աջակցություն մայիսի 31–ին ԱԳՆ–ի բակից բերման ենթարկված, ապա ձերբակալված քաղաքացիների։

Նշենք, որ քիչ առաջ "Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը" հանդես եկավ հայտարարությամբ, որում նշվում է, մայիսի 31-ին ԱԳՆ վարչական շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի փաստով ձերբակալված 27 քաղաքացիներից ոչ մեկին օրենքով սահմանված ժամկետում մեղադրանք չի ներկայացվել։