24.11.2024
Իշխանությունը մինչև այս պահը լրիվ այլ քարտեզների մասին էր խոսում. Տիգրան Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Հայաստան և Վրաստան. նմանություններ և տարբերություններ․ Անդրանիկ Թևանյան

Հայաստանի իշխանությունը և Վրաստանի ընդդիմությունը կառավարվում են դրսի նույն կենտրոնից։ Երկուսի վրա էլ դրված է սեփական երկիրն աշխարհաքաղաքական խաղերում մանրադրամ դարձնելու խնդիրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։


 «Վրաստանի իշխանությունը կատաղի կռիվ է տալիս` հանուն այդ երկրի ինքնիշխանության։ Հայաստանի իշխանությունն ինքնիշխանության անվան տակ աճուրդի է հանել մեր երկիրը։


Վրաստանում օտարերկյա գործակալներն ընդդիմության մեջ են, Հայաստանում` իշխանության։


Դա է պատճառը, որ Արևմուտքը ճնշում է Վրաստանի իշխանությանը, երբ ոստիկանական ուժ է կիրառվում այնտեղի ընդդիմության դեմ, և քար լռություն է պահպանում, երբ նույնն անում է Նիկոլ Փաշինյանը։ Երկակի ստանդարտների կիրառման վառ օրինակ։


Այդպես է լինում բոլոր այն դեպքերում, երբ արժեքն իր տեղը զիջում է շահերին», - գրել է նա։