27.07.2024
Ալիևը գիտի, որ էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը հնարավոր չէր մարսել առանց Փաշինյանի
prev Նախորդ նորություն

Փաշինյանը կատարել է Ալիևի հերթական պահանջը. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․Փաշինյանը մայիսի 8-ին աշխատանքային այցով Մոսկվայում էր, ուր կայացավ նրա հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման արդյունքում հայտնի դարձավ, որ ռուսական կողմը դուրս է բերելու իր սահմանապահ ստորաբաժանումները ՀՀ Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերից, որտեղ տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո: Այս փաստն իշխանական քարոզչամեքենան եւ իշխանականները փորձեցին ներկայացնել «ինքնիշխանության», սուվերենության, պարզ ասած՝ Պուտինին չենթարկվելու լույսի ներքո, նախ անտեսելով մի կարեւոր հանգամանք, թե այդ ինչպես եւ ում որոշմամբ էին սահմանապահները հայտնվել հիշյալ վայրերում: Մինչդեռ նրանք այնտեղ էին հայտնվել Փաշինյանի որոշմամբ ու խնդրանքով։ Իրականում խաղաղության պայմանագրի դեռեւս նախնական տարբերակում Ալիեւի ներկայացրած պահանջներից մեկը եղել է այն, որ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրի ներկայացուցիչներ չպետք է կանգնեն։ Մեզ են տրամադրել այդ փաստաթղթի այն հատվածը, որտեղ սեւով սպիտակի վրա բառացի գրված է. «Կողմերը պետք է բացառեն իրենց սահմանագծին երրորդ կողմի ուժերի առկայություն»։ Այսինքն՝ Փաշինյանը ոչ թե ինքնիշխանություն ու անկախություն է դրսեւորել, այլ կատարել է Ալիեւի հերթական պահանջը։ Սրանով է պայմանավորված, որ  ռուսաստանյան սահմանապահ ուժերը կպահպանեն իրենց ներկայությունն Իրանի ու Թուրքիայի հետ Հայաստանի պետական սահմաններին:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Որքան էլ ՔՊ-ն ձեւացնի, թե այս շարժումը չի սպառնում իշխանություններին, որ փողոց դուրս եկածներն ինչ-որ քաղաքական շահեր են սպասարկում, համաժողովրդական չէ պայքարը եւ այլն, թիմի ներսից ստացվող ինֆորմացիան հակառակի մասին է խոսում՝ ցույց տալով, որ իշխանական նավը երերում է, եթե չասենք՝ ճաքեր է տվել։ Այդ մասին են վկայում կուսակցական «չաթերից» արտահոսքերը, որոնցից տեղեկանում ենք, օրինակ, որ պատգամավոր Լուլուն առարկում է վերեւից իջած հրահանգին, թե Նիկոլ Փաշինյանի լուսանկարը տեղադրելու փոխարեն ավելի կրեատիվ պատասխան տանք «սրբազան պայքարին»։ Երեկ տեղեկացանք, որ ՔՊ ադմինները ջնջել են ՖԲ-ի եւ տելեգրամյան «չաթերի» խոսակցությունները, որ խուսափեն այլ արտահոսքերից եւ բացահայտումներից։ Ի դեպ, վերեւներից ՔՊ-ականներին հանձնարարվել է առաջ տանել քարոզչական այն թեզը, թե շարժումը մարում է, դրա ապացույցն է սրբազանի կողմից իմպիչմենթի գործընթաց սկսելու մասին հայտարարությունը, այլապես հրապարակով կստիպեին, որ Փաշինյանը հրաժարական գրեր։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Անգամ ժողովրդական շարժումը եւ երկրում տիրող անհանգիստ իրավիճակը ՔՊ-ականներին հետ չեն պահում վոյաժներից․ այս օրերին, երբ մարդիկ անհնազանդության ակցիաներ են իրականացնում իշխանությունների դեմ, խորհրդարանական խմբակի ներկայացուցիչներն իրենց չեն զրկում շրջագայություններից։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մեծաթիվ պատվիրակությամբ հերթական գործուղմանը կմեկնի։ 9 հոգանոց խումբը Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար մայիսի 15-18-ը կլինի Ժնեւում։ Պատվիրակության կազմում միայն աշխատակազմի ներկայացուցիչներն են` նրա խոսնակը, խորհրդականը, օպերատորը եւ այլք։


Պաշտպանության հանձնաժողովի անդամներ Քրիստինե Պողոսյանն ու Արմեն Խաչատրյանն էլ երեկվանից քառօրյա այցով Բրյուսելում են՝ Ժնեւի Անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի (DCAF) եւ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» կոնսորցիումի (PfPC) քարտուղարության կազմակերպած «Ժողովրդավարական արժեքների պաշտպանություն. անվտանգության ոլորտի կառավարման եւ խորհրդարանական վերահսկողության դերը» թեմայով կլոր սեղանին մասնակցելու։ Աշխատանքային այցով մայիսի 12-15-ը Բրատիսլավա (Սլովակիայի Հանրապետություն) են գործուղվել ՔՊ-ականներ Հակոբ Արշակյանը, Հասմիկ Հակոբյանը, Թագուհի Ղազարյանը։ Մայիսի 15-18-ը Ռուբեն Ռուբինյանը կլինի Փարիզում: Դե իսկ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն` այսօր Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին մասնակցելու, որտեղ քննարկվելու է «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեման: Նշենք, որ ընդդիմադիրները ներքին որոշում ունեն՝ այս օրերին մերժել գործուղումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Արմավիրի մարզ` ամենանիկոլական մարզը, որն Ադրբեջանի հետ սահման չունի, ուստի հանձնվելիք հողեր էլ չունի: Մարզի ղեկավարությունն ամեն ինչ արել էր, որ «քրտնաջան աշխատանք եւ լեգիտիմ վարչապետ» շոուն լիարժեք լինի` ժպիտներ, ձեռքսեղմումներ, գորովալից հայացքներ: Ներկաները լարվեցին միայն Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց այցելության ժամանակ, երբ նա մոտեցավ ջրի ծորակին ու բացեց այն։ Բացեց-փակեց, եւ բոլորը խորը շունչ քաշեցին։ Հիմնանորոգված դպրոցներում Փաշինյանը գնդակ էր խաղում, պատուհաններն էր բացում-փակում, առաստաղի բարձրությունն էր ձեռքով ստուգում։ Մի խոսքով` Բագրատ սրբազանի սկսած շարժման սթրեսից էր դուրս գալիս:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ուղարկվել է ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդ։ Ի՞նչ է սպասվում Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարը մարտի 1-ից ՀՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը քննող, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել, եւ այն այս պահին ուսումնասիրում են։ Ավելին՝ ըստ մեզ հասած լուրերի՝ վարույթի հարուցման հիմքը «Մարտի 1-ի» գործն է։ «Ժողովուրդ» օրթաթերթը դիմել էր ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղից հայտնել էին, թե կարգապահական վարույթների մասով տեղեկությունները հրապարակման ենթակա չեն»: Մնում է սպասել, թե դատավորների անկախությունը ապահովելուն կոչված ԲԴԽ-ն ի՞նչ վարքագիծ կդրսեւորի. կպատժի՞ դատավորին, թե՞ կների՝ Քոչարյանի գործով ինչ-ինչ որոշումների համար»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ներկայիս պատգամավորների որոշ մասը, մինչ մանդատ ստանալը, զբաղվում էր գործարարությամբ, մանդատից հետո, օրենքի պահանջի համաձայն՝ բիզնես կամ գործարար գործունեությունը հավատարմագրում այլ անձի եւ զբաղեցնում անձեռնմխելի պաշտոնը։ Սա օրենք է բոլորի համար. սակայն օրենքը «օրենք չէ», եթե այն բացառություններ չունի ՔՊ-ական պատգամավորների համար։ Խոսենք փաստերով։


Այսպիսով՝ ՀՀ օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքը սահմանում է՝ պատգամավորական մանդատը ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, պատգամավորը պարտավոր է`


1) դուրս գալ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից,


2) ազատվել առեւտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոնից,


3) դուրս գալ առեւտրային կազմակերպություններից կամ դրանց կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման,


4) հրաժարվել առեւտրային կազմակերպությունում ուրիշի գույքի հավատարմագրային կառավարումից,


5) ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոններից, բացառությամբ՝ սույն հոդվածի 5-րդ մասում նշված պաշտոնների,


6) ազատվել վճարովի հիմունքներով աշխատանքից, բացառությամբ՝ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի:

Օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը, պատգամավորական մանդատին զուգահեռ, զբաղվում է նաեւ նյութերի թվայնացմամբ, խմբագրմամբ. հենց այս աշխատանքի համար էլ պատգամավորը 2023 թվականին «Գրանիշ» գրական ակումբի կողմից պարգեւատրվել է այդ տարվա ընթացքում արխիվային նյութերի թվայնացման, խմբագրման ու նորովի մեկնաբանման համար։


Այս ամենը գուցե նորմալ դիտվեր այն դեպքում, երբ այս աշխատանքը համարվեր ստեղծագործական աշխատանք, սակայն փաստաթուղթը, որը ներկայացված է, ամենեւին ստեղծագործական տարրեր չի պարունակում։ Ավելին՝ կազմակերպությունը, այս դեպքում՝ գրական ակումբը, որտեղ գործունեություն է ծավալում Ղազարյանը, որը գործում է ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ, անհամատեղելի պաշտոն է համարվում պատգամավորական մանդատ ունեցող անձի համար։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ս/թ ապրիլի 1-ի խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց նոր նշանակումների մասին, այդ թվում՝ իր խորհրդական Պետրոս Պետոյանի։ «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Պետոյանի պաշտոնական կենսագրությունը, պարզեց, որ պաշտոնյան իր նշանակման իրական օրվա մասին կենսագրական տվյլաներում գրել է՝ մարտի 19։ Անհամապատասխանության նման մեծ` 14-օրյա ինտերվալը չէր կարող վրիպման արդյունք լինել: Սա նշանակում է, որ քաղաքապետարանում ակնհայտորեն չեն տիրապետում իրավիճակին եւ պաշտոնական նշանակումների ժամանակագրությանը։ Հ.Գ. Չի բացառվում, որ ՔՊ-ի օրոք անձը նախ «նշանակվում» է ամենակարեւոր պաշտոնին, ապա նոր ֆորմալ առումով հրամանագրվում է՝ օրինական կարգով. կամ էլ Պետոյանը ուղղակի դրանք շփոթել է կենսագրությունը լրացնելիս, բայց, անհարմար է այս դեպքում էլ»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 12-ին Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղում «Արարատ-Արմենիան» հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց «Ուրարտու» ՖԱ-ին ու իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Հայաստանի գավաթը։ Սա զուտ սպորտային իրադարձություն կլիներ, եթե պարգեւատրման ու գավաթի հանձնման արարողությունը չուղեկցվեր սկանդալով: Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ներկա երկրպագուների աչքից չի վրիպել փաստը, որ պարգեւատրման արարողության ժամանակ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներին մոտեցող ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի եւ նրան ուղեկցող Արմեն Նիկողոսյանի դեմ, ըստ էության, բոյկոտել է թիմի մարզչական շտաբը՝ Վարդան Մինասյանի գլխավորությամբ, ու չի մոտեցել ՀՖՖ նախագահին՝ գավաթը հանձնելու պահին։ Այսքանով ամեն բան չի ավարտվել. կատարվածից սաստիկ զայրացած ՀՖՖ ղեկավարությունը, ոչ պաշտոնապես հայտարարել է, որ այլեւս չի վաճառի ՀՖՖ տեխնիկական կենտրոն ակադեմիայի մի հատվածը «Արարատ-Արմենիային», որի մասին «Հրապարակի» մեր գործընկերների հետ զրույցում խոսել էր թիմի պաշտոնյաներից մեկը՝ ըստ էության հաստատելով, որ բանակցություններն «Արարատ-Արմենիայի» ու ՀՖՖ-ի միջեւ այս ուղղությամբ ընթանում են։ Ֆուտբոլային աշխարհի մեր աղբյուրները հայտնում են, որ այս քայլով, «Փյունիկ» ՖԱ-ից հետո «սեւ ցուցակում» կհայտնվի նաեւ «Արարատ-Արմենիան»։


Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» պատկանում է «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանին, իսկ այդ թիմի գլխավոր մարզիչն է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որը ՀՖՖ նախագահի վերջին ընտրություններից առաջ իր դիրքորոշումն էր հայտնել՝ չսատարելով ինչ-ինչ ճանապարհներով ՀՖՖ նախագահ դարձած Արմեն Մելիքբեկյանին։ Մենք բազմիցս անդրադարձել ենք ՀՖՖ-ում տիրող ոչ ֆուտբոլային բարքերին, ֆինանսական ոչ թափանցիկ, ուստի՝ հարցեր առաջացնող խնդիրներին, տարբեր տարիքային հավաքականների խայտառակ արդյունքներին ու բազմաթիվ նմանատիպ հարցերի։ Զարմանալի է, որ ֆուտբոլային աշխարհում նման հեղինակություն ունեցող անձինք շարունակում են վայելել իշխանությունների համակրանքը՝ չտալով ոչ մի արդյունք ու չկարողանալով նույնիսկ նորմալ մթնոլորտ ապահովել ոլորտում։ Ըստ էության՝ Արմեն Մելիքբեկյանն ու նրա տեղակալ Արմեն Նիկողոսյանն ամեն բան անում են, որպեսզի ֆուտբոլային բազմահազարանոց աշխարհը եւս միանա իշխանափոխության պահանջին. իսկ դա հասունանում է, ու այդ ամենի «ճարտարապետը» ՀՖՖ ներկա ղեկավարությունն է»։


 


 

Ի՞նչ ազդեցություն ունի ԵԱՏՄ-ին անդամակցությունը ՀՀ տնտեսության վրա
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանը պատրաստ է բանակցել ՀՀ հետ ՌԴ-ում և այլ հարթակներում. ԱԳՆ
24.07.2024
Ադրբեջանը պատրաստ է բանակցել ՀՀ հետ ՌԴ-ում և այլ հարթակներում. ԱԳՆ

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

Slot Dana

Situs Toto Macau

bandar toto macau

Slot Gacor