29.07.2025
Ծառուկյան. Ես բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ ընտրություններին
prev Նախորդ նորություն

Հայ զինվորականները Վրաստանի սարերում մասնակցում են զորավարժությունների

ՀՀ ԶՈՒ զինվորականները և Վրաստանի զինվորականները մասնակցում են 25-օրյա զորավարժություններում, որոնք մեկնարկել են Իմերեթի շրջանի Սախչերե լեռնային նախապատրաստական դպրոցում: Այս մասին հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը:

Համատեղ զորավարժություններին հայ զինծառայողների մասնակցության մասին որոշումը կայացվել է 2016-ի դեկտեմբերին՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այցի ժամանակ: Բացի հայ զինվորականներից, զորավարժություններին մասնակցում են նաև զինծառայողներ Լիտվայից, Ֆրանսիայից, ընդհանուր առմամբ 14 մարդ:

Ձմեռային զորավարժությունը երկուփուլային է: Առաջին փուլում լեռնային ռելիեֆում կրակային պատրաստվածության բարելավումն է, երկորդ փուլում լեռնադահուկային հանգստավայր Գուդաուրիում կիրականցվեն ձնահոսքի հետևանքով «տուժածների» որոնողական, տարհանման աշխատանքներ:


Գևորգ Կոստանյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար