22.11.2024
Ողջ ճշմարտությունը 2021-ի մասին կամ մի «կրելու» պատմություն
prev Նախորդ նորություն

Պատմական Հայաստանից հրաժարվելով՝ Նիկոլը մեզ դարձնելու է առանց հիշողության անասուն

Պատմական Հայաստանից հրաժարվելով՝ Նիկոլը մեզ դարձնելու է առանց հիշողության անասուն։ Այս մասին գրում է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որում վերջինս ասաց, որ Հայաստանն անցում է կատարում պատմական Հայաստանից իրական Հայաստանի:

"Պատմական եւ իրական Հայաստանի հակադրության թեզը թուրք-ադրբեջանական խոսույթ է։

Պատմական Հայաստանը սրտի մեջ պահելն ապահովել է 42 հազար քառ.կմ տարածքով ՀՀ եւ Արցախի Հանրապետության գոյությունը։

Իսկ Նիկոլի հիմար թեզը՝ հրաժարումը Պատմական Հայաստանից, հանգեցրել է ՀՀ կադաստրի վկայականի կորստի։
Ֆորպո՞ստ…

Կներեք,բայց էդ «ֆորպոստ Հայաստանը» 30 տարի «բոլոր միջազգային հարթակներում պարտության էր մատնել Ադրբեջանին» /ձեւակըրպումը Փաշինյանի կիրթ ու կառուցողական գործընկեր Ալիեւինն է/:

Առանց Պատմական Հայաստանի տեսլականի չի կարող լինել իրական Հայաստան։

Կլինի ՝ «իրական թրքէրմինիստան կամ թրքնիկոլիստան»"։