6.04.2026
EUMA արձանագրած փաստերի հիման վրա քաղաքական ճնշումներ պետք է կիրառվեն Բաքվի վրա․ կարծիք
prev Նախորդ նորություն

Մի ձգտեք թշնամանալ ՌԴ հետ, այլապես կերազենք, որ ճանապարհին միայն ցուլեր հայտնվեն

Հայ-ռուսական հարաբերությունները պարզունակ, զուտ զգացմունքային ընկալումների, առավել ևս արկածախնդրության նյութ չէ: Այս մասին գրում է Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:


"Ընդամենը պարզ, մարդկային լեզվով փորձեք բացատրել, թե ինչ է սպասվում, այսպես կոչված՝ պետական ու տնտեսական անվտանգության դիվերսիֆիկացիա նախաձեռնելու արդյունքում, կկարողանա՞նք գոնե մասնակի հաղթահարել:

Պատգամավորի շուրթերով մարդկանց կարելի է կոչ անել, որ պատրաստվեն գոյատևել առանց գազի և էլեկտրականության, բայց չպետք է մոռանալ, որ մեկ այլ պատգամավոր էլ համոզիչ պնդում էր, թե իրենք էնտուզիաստ չեն, որ առանց պարգևավճարի ու բարձր աշխատավարձի համաձայնվեն աշխատել:

Իսկ այդպիսի իրավիճակում, Երկրի համար առանցքային հարցերում չպետք է խուսափել հանրաքվեներից, վերջապես որոշումների բեռը հենց նրանց է բաժին հասնում:

Հ.Գ. Նկատե՞լ եք, որ ռուսական գազը արևմուտք է հասնում ադրբեջանով, և եթե չեք ուզում, չեք կարողանում բարեկամ լինել, ապա առավել ևս մի ձգտեք թշնամանալ, այլապես կերազենք, որ ճանապարհին միայն ցուլեր հայտնվեն ....",- գրել է Դանիելյանը:


 

Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել. ՄԱՄՈՒԼ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար