24.11.2024
Հասունացել է ՀՀ և Չինաստանի համագործակցությունը ռազմավարական մակարդակի բարձրացնելու պահը
prev Նախորդ նորություն

ՌԴ հետ հարաբերությունները փչացնում ենք, որ Բրյուսելում լսենք, որ մեզ 270 մլն եվրո են տալու

Բրյուսելում հանդիպումը ապացուցեց, որ ՀՀ-ն Արևմուտքից չստացավ այն, ինչ ուզում էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արման Ղուկասյանը:


"Իրականում մենք շատ մեծ հույսեր ենք դնում ուրիշների վրա, բայց մոռանում, որ մենակ մենք կարող ենք ինքներս մեզ օգնել, որովհետև մեր մասին մտածողը միայն մենք ենք։ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնում ենք, որ գնանք Բրյուսել ու լսենք, որ մեզ 270 մլն. եվրո են տալու դրամաշնորհի տեսքով 4 տարվա ընթացքում։ Մեր ազգը բա սրա՞ն էր արժանի։


Կներեք, բայց ներկայիս իշխանությունները ոչ էլ Արևմուտքի հետ են կարողացել լավ հարաբերություններ կառուցել։ Այսօրվա հանդիպումը վառ ապացույցն է"։