17.02.2026
Աննա Հակոբյանը նշանակվել է հիմնադրամի գործադիր տնօրեն
prev Նախորդ նորություն

Վրաստանի վարչապետը կայցելի Հայաստան

Վրաաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մարտի 16-ին կայցելի Ադրբեջան, իսկ հաջորդ շաբաթ՝ Հայաստան։ Այս մասին նա անձամբ է հայտնել լրագրողներին՝ նշելով, որ հարևանների հետ հարաբերությունների խորացումը գլխավոր առաջնահերթություններից է:


«Շաբաթ օրը տեղի կունենա այց Ադրբեջան, իսկ մեկ շաբաթ անց՝ Հայաստան։ Մենք կքննարկենք երկկողմ համագործակցության հետ կապված բոլոր հարցերը»,- ասել է Վրաաստանի նորընտիր վարչապետը։


Նա հավելել է, որ կարևոր է տարածաշրջանում խաղաղության ապահովումը, և Վրաստանն ամեն ինչ կանի Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը խթանելու համար։


 

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sputnik
16.02.2026
Բաքուն հայտնել է հունվարին Հայաստան 2,4 մլն դոլարի արտահանման մասին