26.11.2024
Կառավարության համար մակրոտնտեսական կայունության պահպանումը բացարձակ առաջնահերթություն է
prev Նախորդ նորություն

ԱԳՆ-ում ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալին են ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Մարտի 13-ին ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպված ԿԶՆ տարածաշրջանային ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ ԵՏՀ գործադիր քարտուղար, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Տատյանա Մոլչանի հետ։


Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ՄԱԿ համագործակցությանը, Հայաստանում Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացմանը և այդ ուղղությամբ ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ ծրագրային համագործակցության ընթացքին ու հեռանկարներին։


Կողմերը քննարկել են Հայաստանում և տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների համակողմանի և ներառական զարգացման, տնտեսական ներուժի իրացման ուղղությամբ ակտիվ համագործակցության հեռանկարները։ Այդ համատեքստում ԱԳ նախարարի տեղակալն ընգդծել է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից իրավական, փորձագիտական և տեխնիկական աջակցության կարևորությունը։


Նախարարի տեղակալն իր գործընկերոջը մանրամասն ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։


Անդրադարձ է կատարվել Հայաստանում վերականգնվող էներգետիկայի, կանաչ տնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ համագործակցությանը և թիրախային ծրագրերի իրականացմանը։