5.04.2026
Կհիմնադրվի Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն
prev Նախորդ նորություն

2024 թվականի ապրիլի 15-ից հուլիսի 15-ը հայտարարվել են

Կառավարության որոշման համաձայն՝ պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստա­զո­րայինների համար հայտարարվել են վարժական հավաքներ:


«Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.


Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստա­զո­րայինների վարժական հավաքներ երեք ամիս ժամկետով՝ 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը»,- նշվում է Կառավարության նիստի օրակարգում ներաված որոշումների թվում:


Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 435 քաղաքացի, որից 128-ը՝ կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 9-ը՝ ավագ ենթասպայական կազմի, 298-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ:


 


 

Դատախազությունը պետությանն է վերադարձրել Ծաղկաձորում գտնվող 20000 քմ անտառային տարածք
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար