6.09.2025
Առաջարկվում է ՀՀ կառավարության համար նախատեսել լիազորող նորմ
prev Նախորդ նորություն

Որոշում ենք կայացրել ստեղծել «Համահայկական ճակատ» կուսակցություն. Արշակ Կարապետյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, որը պաշտոնանկ արվելուց հետո բնակվում է Մոսկվայում և անցած աշնանը հայտարարեց հայրենիքը փրկելու գործունեություն մեկնարկելու մասին, հանդես է եկել հայտարարությամբ, որով տեղեկացնում է, որ կուսակցություն է ստեղծում.


"Հայրենիքի և մեր պետության ճակատագրի հանդեպ սրտացավությունն ու անձնական պատասխանատվության գիտակցումը, ինչպես նաև՝

• հաշվի առնելով «Համահայկական ճակատ» շարժման նկատմամբ հայ հանրության օրեցօր աճող հետաքրքրությունը,
• նկատի ունենալով «Համահայկական ճակատ» հասարակական շարժումը քաղաքական պայքարի փուլ մտնելու պատրաստվածությունը,

• նպատակ ունենալով իրագործել ՀՃՇ հայտարարած ծրագրերը,
• ընդառաջ գնալով շարժմանն աջակցող և անդամագրված հազարավոր անդամների առաջարկներին,
• հարգելով կուսակցական պայքարով իշխանության հասնելու օրենսդրական պահանջը,
հայտարարում եմ, որ «Համահայկական ճակատ» հասարակական շարժման աջակիցներով որոշում ենք կայացրել ստեղծել «Համահայկական ճակատ» կուսակցություն։

Կոչ եմ անում բոլոր համակիրներին ապրիլի 5-ին ժամը 18։00-ին ներկա գտնվել Armenia Marriott հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում կայանալիք «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարին"։ 


 

Բաքուն չի ընդունում ՀՀ 31 բնակավայրերի տարածքների օկուպացիայի փաստը
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը