31.07.2025
Երևանի քարի հանքում էքսկավատորով աշխատանքներ կատարող վարորդը դի է հայտնաբերել
prev Նախորդ նորություն

Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանն այցելել է մարտական հենակետեր

ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն այցելել է մարտական հենակետեր, հանդիպել հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ։


Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, գեներալ-մայոր Զաքարյանը մարտական հերթապահության ընթացքում բարձր կարգապահությամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների պարգևատրել է պատվոգրերով և մաղթել զգոն ու անվտանգ ծառայություն պատասխանատու առաքելությունն իրականացնելիս։


Շրջայցի ընթացքում ՊՆ ռազմական ոստիկանության պետը եղել է նաև ՌՈ տարածքային բաժիններում, անցկացրել խորհրդակցություններ, տվել համապատասխան հանձնարարականներ` ծառայության արդյունավետությունը բարձրացնելու, մարտական դիրքեր այցերն առավել ակտիվացնելու, նաև այնտեղ գիշերելու համար, ինչը կնպաստի ոչ կանոնադրային փոխհարաբերությունների, ծանր և առանձնապես ծանր դեպքերի կանխարգելմանը։


 


 

Տարեվերջին մեզ թվում էր, թե մենք շատ մոտ ենք վերջնական պայմանագրի տեքստի համաձայնեցմանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան