28.04.2025
Անուշ Գինոսյանը լքում է «Հանրային Ձայն» խմբակցությունը
prev Նախորդ նորություն

Անահիտ Մանասյանն ընտրվել է ENNHRI Կառավարման խորհրդի անդամ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընտրվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Կառավարման խորհրդի անդամ։


ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ ընտրությունը կայացել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի ընդհանուր ժողովի փետրվարի 7-ի առցանց նիստի շրջանակներում։ Քվեարկությանը մասնակցել են ENNHRI-ի անդամ ավելի քան 30 ՄԻՊ հաստատություններ:


Հեղինակավոր կառույցի Կառավարման խորհրդի կազմում ընտրվել են նաև Դանիայի (նախագահող) և Հյուսիսային Իռլանդիայի ազգային հաստատությունների ներկայացուցիչները:


Ի դեպ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն առաջին անգամ է ընդգրկվում եվրոպական ցանցի կառավարման մարմնում։


Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը միավորում է եվրոպական երկրների ավելի քան 40 ՄԻՊ հաստատություններ։ Ցանցի նպատակն է նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը Եվրոպայում: Այդ նպատակների իրականացման համար Եվրոպական ցանցը, ի թիվս այլնի, նպաստում է մարդու իրավունքների ազգային հաստատությունների կարողությունների զարգացմանը:


Կառավարման խորհրդի կազմում ընդգրկվում են բացառապես A կարգավիճակ ունեցող մարդու իրավունքների ազգային հաստատությունների ներկայացուցիչները: 2024 թվականի մարտի 1-ից ENNHRI-ի Կառավարման խորհուրդը կունենա հետևյալ կազմը՝ Դանիա (նախագահող), Հայաստան, Հյուսիսային Իռլանդիա, Գերմանիա, Ալբանիա, Նորվեգիա:


Նախագահողի գլխավորությամբ Խորհուրդն առաջնորդում է կառույցի ռազմավարական առաջնահերթությունները և պատասխանատու է ցանցի կառավարման և վարչարարության համար:


 


 

Որո՞նք են ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթերը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
28.04.2025
Փաշինյանը հավաստիացնում է` Հայաստանը չի պատրաստվում խզել կապերը Ռուսաստանի հետ