30.04.2025
Պատրաստ ենք աջակցել խաղաղության հաստատման հարցում. Սոֆիանոպուլոսը՝ Ալեն Սիմոնյանին
prev Նախորդ նորություն

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

ՀՀ ՊՆ ՌՈ Գորիսի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում հրդեհ է բռնկվել։

Դիրքի անձնակազմի կողմից կրակը մարելուց հետո այնտեղ հայտնաբերվել է պահեստազորային, տվյալ դիրքում մարտական հերթապահություն իրականացնող 39-ամյա Արթուր Վարուժանի Գրիգորյանի այրված դին։

Ստացված հաղորդման առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։

Ձևավորվել է քննչական խումբ։ Նախաքննության շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են նմուշներ:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև՝ դատահրդեհատեխնիկական փորձաքննություններ։


Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով։

Հայաստանի և Հունգարիայի միջև զարգացման մեծ ներուժ կա. նախագահ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը
29.04.2025
Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը