12.02.2026
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունների միջև
prev Նախորդ նորություն

Զարուհի Փոստանջյանին և Գևորգ Ստեփանյանին չկարողացան զրկել ավագանու մանդատից

Ինչպես հայտնի է, Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստ էր հրավիրել ընդդիմադիր հինգ անդամների մանդատից զրկելու օրակարգով: Սակայն նրանցից երկուսին ՔՊ-ն ու Հանրապետությունը՝ կոալիցիոն գործընկերները, չկարողացան զրկել մանդատից:


Խոսքը նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանի և Գևորգ Ստեփանյանի մասին է: 


«Նախագիծը չի ընդունվել, որովհետև չի հավաքել բավարար չափով ձայների քանակ»,– հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։


Ավելի վաղ քվեարկությամբ մանդատից զրկվեցին Երևանբի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, Սոնա Աղեկյանը և Նարինե Հայրապետյանը:


 


 


 


 

Պատրաստ ենք աջակցել խաղաղության հաստատման հարցում. Սոֆիանոպուլոսը՝ Ալեն Սիմոնյանին
Հաջորդ նորություն next
 ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը
12.02.2026
ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը