24.11.2024
Երևանի ավագանիում թեժ է լինելու. ո՞վ կօգնի ՔՊ-ին. ՄԱՄՈԻԼ
prev Նախորդ նորություն

Այս ընդդիմադիրներին լիարժեք արժանի է նաև գործող իշխանությունը

Երևանի ավագանու նախկին անդամ Դավիթ Խաժակյանն անդրադարձել է Երևանի ավագանու արտահերթ նիստին:


"Այսօր մանդատից զրկեցին մի քանի վառ արտահայտված ընդդիմադիրների, ովքեր նախորդ նստաշրջանում բացակայել են նիստերի մեծամասնությանը։

Ամբողջ քարոզարշավի ընթացքում ես պնդում էի, որ այս մարդիկ քաղաքային խնդիրներ լուծելու մտադրություն չունեն և չեն կիրառելու իրենց մանդատը։ Սա այլևս փաստ է։

Այս ընդդիմադիրներին լիարժեք արժանի է նաև գործող իշխանությունը։ Ժողովրդավարությունը դրոշակ դարձրած ուժը ԸՆՏՐՈՂԱԲԱՐ մանդատից զրկում է միայն սուր ընդդիմախոսներին։ Նույնքան բացակայած այլ ավագանու անդամներ շարունակելու են անհետևանք բացակակայել ավագանու նիստերից։

Այսօրվա և ապագա քվեարկությունները որևէ կերպ չեն արտացոլելու ընտրողի քվեն, քանի որ ՔՊ-ից բացի մյուս ուժերը հանդես են եկել ընդդիմադիր դիրքերից, որոնք ընդամենը մեկ շաբաթ անց կհաստատեն հանրային տրանսպորտի անհամաչափ թանկացումը և այսպես շարունակ։ Համամասնական ընտրակարգի հերն անիծվեց",- գրել է նա: