Հասկանալի չէ՝ ընդդիմություն ասվածն ինչո՞վ է տարբերվում, օրինակ, ֆուռերի վարորդներից
Իշխանափոխության, կամ վարչապետի հրաժարականի պահանջը քաղաքական պայքար չի: Դա դժգոհության արտահայտություն է: Հրաժարական կարող են պահանջել տնային տնտեսուհիները, փոքր ու միջին գործարարները, ֆուռերի վարորդները, ԼԳԲԹ ակտիվիստները, կամ՝ ֆերմերները: Այս մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
"Քաղաքական կազմակերպությունները, երբ իշխանության դառնալու հայտ են ներկայացնում, առաջարկում են պետության զարգացման իրենց այլընտրանքային մետեցումներն, ապագայի իրենց տեսլականները, ձևավորում են այլընտրանքային կառավարության կազմ, նաև տալիս են իրենց վարչապետի թեկնածուի անունը, ով պետք է գլխավորի այդ նոր կուրսը:
Արդյունքում, մարդիկ, դա տեսնելով, հայտնում են իրենց հավանությունն ու սկսվում է իշխանափախության գործընթացը:
Քաղաքական պայքարը դա այլընտրանքի ստեղծումն է:
Հիմա դեռ հասկանալի չէ, թե ընդդիմություն ասվածն ինչով է տարբերվում փոքր ու միջին դժգոհ ձեռնակատերերից, ԼԳԲԹ ակտիվիստներից, ֆուռերի վարորդներից: Նույն բառերով նույն բաներն են ասում և նույն կերպ իրենց պահում:
Մարդիկ ում հետևից ուր գնան ու հանուն ինչի՞",- գրել է Դանիելյանը: